Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Kavitch - Spitak Ejerum | Текст песни

ի սկզբանէ պարտված
էն մարտերում որոնց մեջ երբեք չես մասնակցի
միշտ ամեն ինչ բայց կիսատ ու քիչ
ու միշտ ինչ-որ բանն էն չի
նա չկա ոչ մի տեղ

լույսը, հույսի պես, լուսինը նետել ա ցած,
որտեղ դու մոռացված չես նկատում
երկինքը, տանիքն աստղազարդ,
մատներդ հիշում են դեռ նրան
սպիտակ էջերում

սկսի վերջից որ իմանաս ուր ես հասնելու
դժվար ա ասել երբ ունես լիքը բան լռելու
ու նա չկա ոչ մի տեղ

պահի շունչդ, հաշվի մինչև տասը
կարծես դու փակված ես քո մեջ
ու աշխարհի հետ կապ չունես
լույսը, հույսի պես, լուսինը նետել ա ցած,
որտեղ դու մոռացված էլ չես ժպտում

դու կկորես օրերի պես
ու կհիշվես վերջին պահին
երբ ամեն ինչ պտի փոխվի
ու պոկվի թելը
ինչքան հեշտ կլիներ
եթե շշերի պես ջարդվեին հուշերը
նորից իջնում ա ցած գիշերը
գրկում ա քաղաքը հոգնած
որտեղ բոլոր ճանապարհերը
հիշում են քեզ իր ձեռքը բռնած

լույսը, հույսի պես, լուսինը նետել ա ցած,
որտեղ դու մոռացված չես նկատում
երկինքը, տանիքն աստղազարդ,
մատներդ հիշում են դեռ նրան
սպիտակ էջերում

Kavitch еще тексты


Видео
Нет видео
-
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1