Դյուցազուն լեռների լանջերին թիկնած, Ալեհեր իմ ճամփորդ, իմ Սևան, Կյանք ես տվել դու մեր սրտերին պապակ, Ու ծարավ ես հիմա ու հոգնած, Ու ծարավ ես հիմա ու հոգնած...
Երազ Սևան, ծարավ իմ Սևան, Բարձրիկ ծովերի արքա, Սպասիր, Սևան, շունչ քաշիր, Սևան, Քո գիրկն է շտապում Արփան:
Փոխելով իր ճամփան դարավոր ու հին, Հեռավոր տեսիլքովդ հարբած, Խենթաբար ճեղքում է շղթան լեռների Վիշապաքաղ ու ծուռ իմ Արփան, Վիշապաքաղ ու ծուռ իմ Արփան...
Երազ Սևան, ծարավ իմ Սևան, Բարձրիկ ծովերի արքա, Սպասիր, Սևան, շունչ քաշիր, Սևան, Քո գիրկն է շտապում Արփան:
Քո կապույդ հմայքիդ, հավերժիդ համար, Մենք ճամփա ենք պոկում լեռներից, Որ ծփաս դու հավետ, որ լինես անմար, Թև ու թռիչք տաս քո զավակներին, Թև ու թռիչք տաս քո զավակներին...