Ալմաստը շողում է գլխիդ շալի վրա, Թուխ մազերդ փռվել են երեսիդ խալի վրա, Երկու սիրուն աղավնի՝ կրծքիդ կամարի վրա, Թառել են դրախտ ծոցիդ զառնիշան ալի վրա: Աշխարհը եկել է, Կուզե քեզ սեյր անի,Յա՛ր ջան, սարի եղնիկ ես՝ Ինչպես հպարտ ջեյրանի: Իմ յարը հերոս է, մեր գյուղի արտերի մեջ, Մեկ անթառամ ծաղիկ է, բուրավետ վարդերի մեջ, Երկնային շաղն է իջել ոսկեթել վարսերի մեջ, Կաթիր-կաթիլ թափվում է կրծքի սև խալի վրա: Քամին ծամդ կօրորե, ցորնի ծով արտի նման, Աչքերդ արեգակ է, ունքերդ՝ վառ ծիածան, Վարդ երեսդ գարուն է, խալերդ՝ երամ-երամ, Կռունկի պես թռչելով, եկան սրտիս մեջ իջան: Ասում են՝ աշուղ Շահե՛ն, քո յարը շատ խորոտ է, Վառ արշալույսի նման, պատկերը արևոտ է, Լուսո աստղը երեսին, վառ լուսնյակից կարոտ է, Կերթա-կերթա չի հասնի, ե