Օրդ լույս բացվում է,
Երբ ամպերի շղարշն անցնում է,
Եւ քո պատկերը թևածում է
Կապույտ ծովի ափին:
Քո հպարտ անունը,
Իմ պապերի օջախն ու տունը
Եվ երկնքիդ խաղաղ անհունը
Տեսիլք` գաղթի ճամփին:
Վերքը երգ է դարձել,
Դարերով է անցել,
Ապրելու պատգամ
Կաս, քանի դեռ կամ`
Կիլի-ի-կիա
Կիլի-ի-կիա
Քո հեռավոր ափին մշուշ է,
բայց դու արծվի պես թևածում ես հար,
Կիլի-ի-կիա
Կիլի-ի-կիա
Սիրտս նվեր ու բախտս քեզ թև`
շողա հավերժ անգին իմ ԳՈՀԱՐ
Հուշդ լուռ մորմոք է,
Ավազներից հառնող բողոք է,
Իսկ այբ-բեն-գիմն ասես աղոթք է
Աշխարհը կերտողին:
Երգդ միշտ հնչում է,
Ու երազի ձայնով կանչում է
Քո ափռված հոգին տենչում է
Իջնել իր մայր հողին:
Սեր ես, հույս ես, հավատ,
Մեր դրոշն ես անպարտ,
Եվ արվեստդ` զենք`
Որ կերտում ենք մենք:
♫♥KOHAR With Stars of Armenia♫♥ еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2