Գարուն է եկել, Գարուն է բացվել, Իմ մարած սրտին Տանտեր է դարձել: Ա~խ քանի տարի
Ես գարուն չէի տեսել: Գարուն է բացվել Իմ մարած սրտին... Ու արևոտ ժպիտով Վաղ ձնհալ է խոստացել:
Ո՞վ էր, որ գարնան հետ Ձայն էր տալիս ու հրաշք էր ուզում: Մենք ենք, որ անցնելիս Լուռ ենք անցնում, բայց գարուն ենք սպասում Ու մի օր...
Անշարժ պառավն այնքան մնաց Սառույց կապեց հոգին: Աստվա~ծ, ես ի՞նչ կանեի, եթե Գարունն անցներ կողքիս: Ջուր դառնամ, ջրվեժ կազմեմ Ու թափ առնեմ վազեմ, Թափ առնեմ ու ներս լցվեմ, Գետ դառնամ, հոսեմ:
Ո՞վ էր, որ գարնան հետ Ձայն էր տալիս ու հրաշք էր ուզում: Մենք ենք, որ անցնելիս Լուռ ենք անցնում, բայց գարուն ենք սպասում Ու մի օր...