Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Lav Eli - Menq Zhptum Enq | Текст песни

Նրանք մեզ ուրացան, բայց մեր հացը կերան,
Մեր թեթև քայլերին լարեցին թակարդներ,
Մենք նրանց խղճացինք, նրանք սխալ հասկացան
Երկնեցին նորանոր ծուղակներ:

Մենք նրանց բերեցինք նոր օրվա երազներ,
Ջահել ճիչ բերեցինք ապագա օրերի,
Նրանց հայացքը, ափսոս, վաղուց խուլ է դարձել,
Մեր զնգուն, գրկաբաց երգերին,
Մեր սիրուն, աղմկոտ երգերին…

Բայց մենք ժպտում ենք…

Նրանք մեզ նայեցին, բայց, ավաղ, չտեսան,
Նրանց վախը ոռնաց խեղված հրամաններ,
Նրանց մութը պատեց, և քայլերը նրանց,
Բռնեցին արյունոտ ճամփաներ:

Նրանք մեր աչքերում իրենց վերջը զգացին,
Փութալով փնտրեցին փրկության ճամփաներ,
Նրանք մեր ընթացքին նենգ պատեր կանգնեցրին
Կապեցին սևակնած շղթաներ…
Կապեցին հուսահատ շղթաներ…

Բայց մենք ժպտում ենք…
Մենք ժպտում ենք… մենք ժպտում ենք…

Մեր ժպիտն այդ պատերը քանդում է,
Մեր ժպիտը շղթաներն այդ փշրում է,
Արևն ափներիս դառնալու ենք մենք տուն,
Ուր մեր որդիները մեր ժպիտով են ժպտում…

Մենք ժպտում ենք… մենք ժպտում ենք…
Մենք ժպտում ենք… մենք ժպտում ենք…
Մենք ժպտում ենք… մենք ժպտում ենք…

Լուսաբացն է շուտով փարվելու աշխարհին,
Գարունը դառնալու է իր տեղը շուտով,
Այս խութերն էլ անցած քայլելու ենք կրկին,
Մեր հանդարտ, լուսավոր ժպիտով:

Lav Eli еще тексты


Другие названия этого текста
  • Mher Manukyan - Մենք ժպտում ենք (0)
  • Lav Eli - Menq Zhptum Enq (0)
Видео
    Нет видео
    -
    Оценка текста
    Статистика страницы на pesni.guru ▼
    Просмотров сегодня: 3