Ինձ թողիր մենակ,
Հինգ օր շարունակ
Ու չես մտածում, որ ես
Սոված կմնամ:
Դու ինձ մոռացար,
Ինձնից հեռացար,
Սառնարանը՝ երբ չկաս,
Ախ, շատ է դատարկ:
Բայց առանց քեզ
Ես կյանք չունեմ,
Առանց սիրո սովից կմեռնեմ: (Chorus)
Սպասում ենք քեզ՝ նայելով դռանը,
Ես ու մեր տխուր սառնարանը:
Երբ ես տուն գալու
Ու ճաշ եփելու,
Որ ես կշտանամ նորից
Քո քնքուշ սիրով:
Ախ ինչ լավ էր, երբ
Ապրում էինք ուրախ,
Ես պառկում էի, իսկ դու զբաղվում
Բան-ման եփելով:
(Chorus)
Ինձ թողիր մենակ,
Հինգ օր շարունակ,
Բայց ես հույս ունեմ, որ դու
Մի ժամից կգաս,
Մի ժամից կգաս:
Lav Eli еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2