Յարը մարդուն յարա կուտա, շատ ուշ հասկացա, Ժայռից պոկած սիրտը նրա քնքուշ հասկացա, Յարս ինձ չասաց՝ «Դեղ տամ վերքիդ, առ դիր, ով աշուղ, Սեր երգելուց ձեռքիդ սազը վայր դիր, ով աշուղ»:
Հազար տեսակ տանջանք կուտա վարդը բլբուլին, Ով յար ունի՝ նա կիմանա դարդը բլբուլին, Ես Հավասն եմ, սոխակի պես վշտերս եմ լալիս, Սիրո հուրը իմ սրտակեզ՝ հանգիստ չի տալիս: