Վե՛ր կաց, նայի՛ր, դու ջարդել ես իմ թևերը, Վե՛ր կաց, նայի՛ր քեզնից մնացած հետքերը: Թևատել ես, չեմ կարող թռչել, Քո սիրուց ես չեմ կարող փախչել: Վե՛ր կաց, նայի՛ր իմ նեղացած աչքերին, Վե՛ր կաց, նայի՛ր իմ կարոտած շուրթերին: Առանց թև հրեշտակներ չեն լինի, Դարձել եմ արգելված աղավնի:
(ԿՐԿՆԵՐԳ) Ազատության թևեր առնեմ, գնամ, Է՛լ ցավ չզգամ, քո կյանքից հեռանամ: Գոնե թիթեռ դառնամ, աննկատ հեռանամ, Թեկուզ մի երգ դառնամ, բայց ես ազատ մնամ:
Վե՛ր կաց, նայի՛ր, ես դարձել եմ մի թիթեռնիկ, Վե՛ր կաց, նայի՛ր իմ աչքերին երջանիկ: Սերը ինձ նորից է թև տվել, Որ երբեք է՛լ չես կարող ջարդել: Վե՛ր կաց, նայի՛ր, ես երջանիկ սավառնում եմ, Վե՛ր կաց, նայի՛ր, իմ թևերը ես բացում եմ: Քեզ համար հրեշտակ եմ ես դարձել, Ինձանից ոչինչ չի մնացել: