Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Leraneh - Yaylavor yars (Havasi) | Текст песни

արի ճամփով ալ ու ալվան
Յայլավորը շարվե-շարան,
Շտապում են պար բռնելու
Ծաղկած լանջին բարձր լեռան:
Պար եկող, քո պարին մեռնեմ,
Քո սիրած զով սարին մեռնեմ,
Կաթնաղբյուրի ճերմակ ջրով
Հովացած ջիգյարիդ մեռնեմ:

Հագել են ալ գարնան տարազ,
Բարձրանում են վեր նազենազ,
Իրիկնադեմ երգ ասելով,
Տուն կդառնան խիստ վազեվազ,
Շտապով ընթացող յարս,
Երեսին քրտնի ցող յարս,
Գիշերվա լուսինն չիմանա
Արևով գնացող յարս:

Յայլավորը թեթև կգա,
Իմ յարը հևիհև կգա,
Հայաստանի սեգ սարերեն,
Կաթը ձեռքին ներքև կգա:
Տուն արի, թառլանիդ ղուրբան,
Հավասին ջեյրանիդ ղուրբան,
Յարի համար սեր է քաշել,
Սարի կթվոր, ջանիդ ղուրբան:

Leraneh еще тексты


Другие названия этого текста
  • Gayane Mkhitarian - Yaylavor yars (Havasi) (0)
  • Leraneh - Yaylavor yars (Havasi) (0)
Видео
Нет видео
-
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1