Այստեղ ահա կը բաժանուենք, մնաս բարով սիրելիս, Այսպէս ես չեմ ցաւեր երբեք դառնութիւնով սիրտս լի: Այստեղ ահա թողում եմ քեզ, էլ չեմ գիտեր ո՞ւր կ'երդաս, Կասկածներից դողում եմ ես, թող պահպանէ քեզ Աստուած: Մնաս բարով, բայց միշտ յիշիր, որ քեզ շատ եմ կարօտել Եւ տեսութեան ժամի համար չմոռանաս, աղօթէ՛: Ա՜խ, առանց քեզ տխուր կեանքիս օրը տարի կը դառնայ, Բայց ուր լինես դարձեալ հոգիս շուրջդ պիտի թռթռայ: