Անձրևն այսօր հենց ես եմ Թախիծ եմ փոխանցում քեզ Քամու նման անտես եմ Եվ շոյում եմ քեզ
Իմ սերը ուրվական է Դու չես տեսնի երբեք այն Բայց սերն այդ իրական է Ու փխրուն այնքան
Մի պահ կանգնիր Աչքերդ պինդ փակիր Ու կտեսնես, որ աշխարհում այս մեծ Կա սեր միակ, անկեղծ Քեզնով ապրող կա մեկը
Կրկներգ... 1.Դառնամ անձրև, ...Որ այտերին քո դիպչեմ ...Թող դառնամ ես արև ...Աչքերիդ մեջ գոնե մի պահ ...Վառվեմ ու նոր հանգչեմ 2.Թող դառնամ ես քամի ...Ցանկացած ժամի ...Որ լինեմ քեզ հետ սիրով իմ խենթ
Մտքում ազատ նամակ եմ Գրել և ուղարկել քեզ Հոգիս այնքան դատարկ է Չի տեսնում և քեզ
Մի պահ կանգնիր Աչքերդ պինդ փակիր Ու կտեսնես, որ աշխարհում այս մեծ Կա սեր միակ, անկեղծ Քեզնով ապրող կա մեկը