Մայիս քսանչորսին` տասնութ թվական, Հայոց ազգի համար` ժամ օրհասական, Հեսաթ փաշեն տվեց այսպէս հրաման. Կոտորել Ապարան, անցնել Երևան:
Առյուծ զավակներդ մէկ մարդու նման, Արմեն Տեր-Պողոսյան, Սեդրակ Ջալալյան, Տեր Դանիել, Յովհաննես, Տաճատ քահանայք, Աշխարհազոր կազմած մտան Ապարան:
Սև շոր էին հագել քո նուրբ հարսները, Կարմիր էին կապել քաջ գլուխները, Պատրոնդաշն էր եղել կոզբանդը նրանց, Թասիբով հարսներուդ մեռնիմ Ապարան:
Ձախ թևում կռվում էր քաջ Դուլուխանյան, Աջում Կարալկովն էր զարկում անվարան, Բաշ Գյառնեցի Մակեդոնն էր քաջազարմ, Մշեցի Պանդուխտը` ծարաւ թուրք արյան:
Մայիս քսանյոթի ուշ երեկոյան, Վեցերորդ գունդն հասավ քաջաց օգնության, Ցիրուցան արեցին զորքին թրքական, Հրամանատարն էր Դրո Կանայան:
Ապարա՛ն, Ապարան, խիզախ Ապարա՛ն, Հայ զենքով, Հայ զորքով թուրքի դեմն առար, Փրկեցիր Էջմիածին, Հայոց սուրբ օրրան, Չթողիր, որ թուրքը անցնի Երևան:
Двадцать четвертое мая 18-ого года - Фатальное время для армянского народа, Есатом пашой приказ дан: Разграбив Апаран, пойти на Ереван.
Как один человек встали льва детеныши: Тер-Погосян Арсен, Джалалян Седрак, Священники: отцы Даниел, Ованнес, Таджат - Вошли в Апаран, ополчение собравши.
Твои хрупкие невесты в черное одеты были, Свои смелые головы красным связали, Вуалью был для них патронташ, За вашу честь, невесты, я душу отдам.
Слева сражался храбрый Дулаханян, Справа Корольков непоколебимо пробивал, Баш-Гярнийский Македон бился отважно, Там и Пандухт Мушский, Турецкой крови жаждущий.
Двадцать седьмого мая поздно вечером, Шестой полк пришел на помощь храбрецам, Обратили в панику турецкое войско, Командующим был Канаян Дро.
Апаран, Апаран, храбрый Апаран, Армянским оружием армянским войском Ты турков разорвал, Спас Эчмиадзин - армянскую колыбель святости, Не дал туркам на Ереван выйти.