Մարտին Ահարոնյան - Սուրբերու Աչքեր
Ի հիշատակ մեր անմեղ զոհերի,
Եվ ընծա այն հրեշտակներին,
Որ եղեռնի օրերին,
Նրանց հոգիներն էին փրկում:
_ _ _ _ _ _ _ _
Հոգիները կուսանեն,
Լոկ ճախրանք ու թռիչք,
Մինչ մարմինները մահվան,
Տենդը կսորվին:
Արարածները ամեն,
Մորորիալ են միշտ,
Բայց արարիչը կհսկե,
Աշխարհի ամեն դին:
Արյունները կհոսին,
Ու ժամանակն անուժ է,
Մատաղացու գառները,
Սպանված են, պահվածք են:
Բայց սուրբերուն աչքերը,
Միշտ պատկերը կհուշեն,
Թե մեզի տեր խորովեն,
Արարիչը կհսկե:
Ու մարած են մոմերը,
Աղոթքները լռած են,
Լուռ են շուրթերը լուռ են,
Լուռ են հոգիք ու վանքեր:
Ծնկված են ողբերը,
Ու երկինքն ալ է անցել,
Բայց լռության մեջ դաձյալ,
Արարիչը կհսկե:
Արյունները կհոսին,
Ու ժամանակն անուժ է,
Մատաղացու գառները,
Սպանված են:
Բայց սուրբերուն աչքերը,
Միշտ պատկերը կհուշեն,
Թե մեզի տեր խորովեն,
Արարիչը կհսկե:
Ու թե և մարմինը,
Մահվան տենդը կսորվի,
Բայց եվ հոգին կուսանե,
Լոկ ճախրանքներ ու թռիչք:
Հոգիները կուսանեն,
Լոկ ճախրանք ու թռիչք,
Մինչ մարմինները մահվան,
Տենդը կսորվին:
Մարտին Ահարոնյան (Martin Aharonyan) еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2