Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան. Դառը ցավերը մարդու վերա չեն ման երկար, Որպես հաճախորդ՝ շարվեշարան կուգան ու կերթան։
Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան. Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդը՝ ծաղիկ, Որքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան։
Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ ալ տկարը տխրի, Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան. Արևը առանց վախենալու ցայտում է լույսը, Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։
Երկիրը ուսյալ զավկին փայփայում է մոր պես, Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան, Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկ հյուր են, Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան