Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել, Այս ջուրը խմել սառնորակ, Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել, Իմ լավ, հարազատ իմ քաղաք... Քարդ քարիդ եմ շարել, Քեզ հետ հասակ եմ առել, Իմ Երևան, քո ամեն շենքի հետ Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրել եմ, Իմ հարազատ ընկեր, Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել, Դու անխավար լույսի , դու Երևան, Ամեն հայի հույսի դու Երևան:
Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսե, Աշունդ ոսկե մի երազ, Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ, Զանգվիդ կոհակները փիրուզ... Քեզ հետ կիսել եմ ես միշտ Եվ խնդություն և թե վիշտ, Իմ Երևան, քո ամեն շենքի հետ Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրել եմ, Իմ հարազատ ընկեր, Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել, Դու անխավար լույսի , դու Երևան, Ամեն հայի հույսի դու Երևա