Կյանքն իմ` տխուր ու անիմաստ, Դարձավ կարծես սիրո երազ: Ես քեզ տեսա, հասկացա` սիրահարվել եմ: Միանգամից արև ծագեց, Միանգամից գարուն բացվեց, Ծառ ու ծաղիկ միանգամից ծաղկեց:
(ԿՐԿՆԵՐԳ) Իմ հասցեով սերն է եկել, Մի վայրկյանում կյանքն իմ փոխել. Ես շփոթվել եմ ու ինձ կորցրել եմ. Սիրահարվել եմ...(2x)
Լույս է թվում գիշերն այսօր. Չկա թախիծ, չկա կարոտ: Ես քեզ տեսա, սիրտն իմ նորից Նորից երգում է... Ես մոռացել եմ ամեն ինչ, Սեր է ինձ պետք ու էլ ոչինչ: Ես քեզ գտա ու հասկացա` Սիրահարվել եմ...
(ԿՐԿՆԵՐԳ) Իմ հասցեով սերն է եկել, Մի վայրկյանում կյանքն իմ փոխել. Ես շփոթվել եմ ու ինձ կորցրել եմ. Սիրահարվել եմ...(2x)
(ԿՐԿՆԵՐԳ) Իմ հասցեով սերն է եկել, Մի վայրկյանում կյանքն իմ փոխել. Ես շփոթվել եմ ու ինձ կորցրել եմ. Սիրահարվել եմ...(4x)