Այսօր կարծես մեր հոգում Խինդ ու թախիծ միասին են, Արցունքի միջից նայում, Ջերմ ժպտում ենք մենք իրար: Մեր մեջ հուշերն են նույն, Վառ, ուրախ, տխուր նույն խոհերը, Իսկ շուրջը տաք հայացքներ են, Դեմքեր են այնքան հարազատ:
Krkn- Մենք ձեզ ասում ենք մնաք բարով Մեր սիրելի ուսուցիչներ, Մեր հարազատ դպրոց, խենթ մեր օրեր Ու լուսավոր տարիներ:
Այսօրվանից մեր առաջ Բացվում են ուրիշ ճամփաներ նոր, Այսօրվանից կյանքն արդեն Կանչում է մեզ նոր այլ ափեր: Եվ սրտերում մեր հիմա Ուրիշ հույզեր, երազներ կան. Այսօր հրաժեշտի օր է, Բայց և տոն մի նոր հանդիպման:
Մենք ձեզ ասում ենք մնաք բարով Մեր սիրելի ուսուցիչներ, Մեր հարազատ դպրոց, խենթ մեր օրեր Ու լուսավոր տարիներ:
Մենք Ձեզ ասում ենք մնաք բարով Մեր սիրելի ուսուցիչներ, Բայց ուր էլ որ գնանք, դուք կլինեք Միշտ մեզանից անբաժան…