Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով – Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով: Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր. Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. – Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար, Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով: որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի. Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի, Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով: Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի – Ես -հաշմանդամ ու խելագար ու հ