Քո աչքերում ես դեռ մանուկ եմ Ու ձեռքերով անզոր փարվում եմ քեզ կարծես երազում Քո գրկում նորից ննջել եմ ուզում Եվ քո հոգին սիրո երկինք է Ու բարությունն անվերջ հոսում է քո սրտում ծովացած Ծով է քո սրտի մեջ, Տեր իմ Աստված
Կրկներգ Քեզ սիրում եմ բարի, միակ իմ մայրիկ, քեզ անուշ իմ մայրիկ Եվ աղոթում քեզ համար, որ լինես իմ կողքին քո լույսով անմար Իմ մայրիկ, արևն ես իմ տան, իմ լուս, իմ պահապան Դու ինձ ժպտա աչքերով քո բարի Տուր երազն իմ մանուկ օրերի, իմ մայրիկ:
Եվ ինձ համար դու վախենում ես Մի տերևի նման դողում է սիրտդ ու տրոփում Անհանգիստ կարոտ կա լուռ քո հոգում Դու իմ լույսի տունն ու անունն ես Սերը անվերջ մի տիեզերք է, քեզ համար է ասված Սերը հենց հոգիդ է, Տեր իմ Աստված: