Դու ասում էիր սիրում ես... Քո խոսքերը կախարդիչ ես հիմա այնպես հիշում եմ, Քեզ այնքան ես կարոտում եմ, Ու թվում է, թե մի պահ դու նորից-նորից կողքիս ես...
Դու ասում էիր սիրում ես.. Շշնջում էիր դու ինձ.. Ինձ թվում է, թե երազ է, Ու քո ձայնը ես լսում եմ, քո ժպիտը դեռ հիշում եմ.. Բայց ավաղ հիմա հեռու ես..
Շուրթերին իմ քո անունն է, Չեն մարել դեռ համբույրները, Բայց գրկել քեզ անկարող եմ, Ինձ համար արդեն օտար են, Ինձ համար արդեն օտար են Այն աչքերը որ սիրել եմ..