Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Սեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին,
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
տղան ասավ. - Քեզ կպոկեմ,
Այ կարմիր վարդ, դաշտի միջին,
Վարդը ասավ. - տես, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին,
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
ՈՒ անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին,
Փուշը նրա ձերքը ծակեց.
Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին,
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
Nazeni Hovhannisyan еще тексты
Видео
-
Armenian music-Armen Hovhannisyan "Karmir ...
Armenian music-Armen Hovhannisyan "Karmir Vardi Aln Em Sirum" with ANI ...
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2