Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Տեսավ մի վարդ դաշտի միջին. Վարդը տեսավ, ուրախացավ, Մոտիկ վազեց սիրուն վարդին Սիրուն վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: Տղան ասավ. - Քեզ կպոկեմ, Այ կարմիր վարդ, դաշտի միջին, Վարդը ասավ. - Տես, կծակեմ, Որ չմոռնաս փշոտ վարդին, Փշոտ վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: ՈՒ անհամբեր տղան պոկեց, Պոկեց վարդը դաշտի միջին, Փուշը նրա ձերքը ծակեց. Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին, Քնքուշ վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: