Սեր, սա է այն միակ կոչումը, որը Տեր, մոգական նրա պարին կտամ ես Դեռ հայացքն անգամ չվայելած կրքի կամոք Պատրաստ եմ հետևել նրան մինչև դժոխք:
Զգեստն անկարող է այս մարմինը թաքցնել, Էլ ինչ աղոթք, եթե մեղքերն են ինձ գերել, Տեր, ով առաջինն այս մեծ հրաշքը քարկոծի, Սիրո առաջ հավետ դռները կգոցի, Օ ՜ Լյուսիֆեր, գեթ մեկ անգամ գտիր հնար, Որ իր վարսերն իմ ափերին հանգստանար:
Սեր, թշնամի է դիմակի տակ, որ Մեր հոգու լույսը ու անդորրն է տապալել, Եվ ես ահա խղճուկ մի զոհ ստորին կրքի, Արժան չեմ էլ ոչ ներումի, ոչ աղոթքի:
Մեղք ու հանցանք կնոջ կերպով պարում են դեռ, Սակայն միայն նրա տենչանքն է ծնում սեր… Սեր, ամեն չարի ու կրակի դժոխային Մարմին տված հուր է բերում այս պարուհին, Օ՜ Տեր , գթա՛ հավատարիմ քո ծառային, Թող այս գիշեր այդ կիրքը ինձ չխնայի:
Սեր, հոգիներն ես փոթորկին տվել դու մեր, Դիվային պարով անհագ ճախրում ես վեր, Օ՜, մի՞թե ոչ ոք չի հասել սիրուն այս մեծ, Գեղեցկությունն այս անարատ է ու անեղծ:
Օ՜ սիրեցյալ իմ, թույլ տուր երգ նրան ձոնել, Գեթ մեկ անգամ հավատարմ քեզ չլինել, Տեր, ինչքան էլ քար այսօր նորից վրաս նետեն, Հմայքներին կարող է ստրուկ դարձնել մեկ է, Եվ մահն անգամ էլ ինձ հանգիստ չի պարգևի, Սիրուդ համար հոգիս կտամ չարքին գերի:
Զգեստն անկարող է այս մարմինը թաքցնել, Էլ ինչ աղոթք, եթե մեղքերն են ինձ գերել, Տեր, ինչքան էլ քար այսօր նորից վրաս նետեն, Հմայքներին կարող է ստրուկ դարձնել մեկ է, Եվ մահն անգամ էլ ինձ հանգիստ չի պարգևի, Սիրուդ համար հոգիս կտամ չարքին գերի: