2 Մենք խո´ւլ ենք կիսով. Ամեն մի նոր ձայն թեև շուտ լսում, Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ. Մեր ականջներում Հայոց պատմության քաո՜սն է խշշում՝ Փնտրելով խոսքեր դառնալու հնար: Մենք կա´ղ ենք կիսով, Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝ Սուրիո ավազին, Փարիզի մայթին, Նեղոսի ափին... Մեր մյուս ոտքը Խրված է Մասիս լեռան ձյունի մեջ, Եվ մենք չե՜նք քայլում, Մենք տեղ չե՜նք հասնում՝ Գծում ենք միայն Մեր պանդխտության շրջագիծն անել՝ Մասիսի շո՜ւրջ ենք պտըտվում անվերջ... Մենք կույր ենք կիսով. Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից, Եվ աղո՜տ ենք մենք տեսնում, Անկատա´ր. Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն, Ստիպել են զենք բռնել մյուսով՝ Պատերա՜զմ էր մեր հողում անդադար: Մենք հա´մր ենք կիսով. Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,