Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Paruyr Sevak - Harazatner | Текст песни

Հարազատնե՛ր,

Ես չմեռա, ես մնացի նորից կենդան,
Ես ապրեցի ձեզնից հետո…

Հարազատներ, որ թաղված եք մայր հողի տակ,
Հարազատնե՛ր:
Ես տեսա այն, ինչ դուք տեսաք-
Դեմքը մահի,
Բայց ընկնելով անժամանակ,
Դուք չտեսաք՝ ինչ տեսա ես –
Մարտից հետո եկավ ապրի՛լ, եկավ Մայի՜ս,
Եկավ Մայի՛ս ու հաղթանա՛կ:

…Հարազատնե՛ր,
Ես ի՞նչ երգով ձեզ ետ կոչեմ,
Իմ՝ զինվորի ձայնը խուլ է, մինչ սիրտն է խոր…
Հարազատնե՛ր,
Կրկին ստեպն է կանաչել,
Որ խեղդվել էր թնդանոթի թանձր ծխով:

Կրկին հիմա խարտիշահեր կազակուհին,
Շրջելով նույն ստեպներով,
Հանկարծակի հիշում է սուր կատակ մի հին,
Որ ձեզանից մեկն է ասել նրան մի օր,
Ու ինձ նման՝
Չի իմանում ժպտա՞, թե՞ լա…
Եվ շշնջում է միայն.

Հարազատնե՜ր…

30.V.1947թ.
Երևան

Paruyr Sevak еще тексты


Видео
    Нет видео
    -
    Оценка текста
    Статистика страницы на pesni.guru ▼
    Просмотров сегодня: 1