Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում: Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի~ն...
Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա~ք) Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում Եվ քո գունազարդ քնի փոխարեն Անքնություն է փռում սպիտակ. Երբ աստղերն իրենց կլորակ սանրով Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին Շոյանքի սովոր քո մազերի մեջ Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում . Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի Նմանությունը հեռու – մոտավոր ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, Ինչպես լույսերի վետվետումներից Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. Երբ անձրևներից հողն է ասես թթվում Եվ ստիպում է ռունգո էլ զգալ, որ մենակ ես դու իբրև մի ... Իգրեկ