Չորրորդ գունդի հրամանատար քաջ Քեռի, Ինքդ արի, գործերդ էին միշտ բարի Սրտաճմլիկ՝ լուրդ առանք ցավալի Քաջաց քաջ հերոս, Քեռի պանծալի: Անգութ մահը քեզ մեզանից բաժանեց, Մեր սրտերում անբուժելի վերք բացեց, Միթէ չար գնդակը քեզի՞ որոնեց, Գաղափարդ ու հոգսերդ խորտակեց: Թող լռեն սոխակներ, էլ չճլվլան, Սլացեք կռունկներ դեպի Հայաստան, Լուր տարածեք ամբողջ հայության՝ Հայոց պաշտպան Քեռին մտավ գերեզման: Դու ամէն տեղ վազում էիր օգնության, Քեզ ազդում չէր ո՛չ սուր, ո՛չ թուր, ո՛չ գնդակ, Ամենքին անխտիր էիր դու պաշտպան, Կոչմանդ արժանի հերոս Քեռի խան։ Մահդ Դաշնակցության մեծ ցավ պատճառեց, Եվ ընտանիքիդ էլ սիրտը խռովեց, Համարյա թէ ամբողջ Կովկասը ցնցվեց, Քեզ համար շատ մայրեր լացին ողբացին։ Ռևանդուզի կռիվն էր շատ ահավոր, Թշնամու զորքերն էին բյուր հազարավոր, Տասնինը տասնվեց Մայիս տասնհինգին Հայոց առյուծն ընկավ վրեժը կրծքին: