Մեն-մենակ եմ ես հիմա նորից այս ցրտին, Դու շատ ես ինձ տանջել, Շատ իզուր եմ ես այն ժամանակ իմ սրտին անունը քո դաջել: Ահա նորից ես քեզ հիշել եմ գիշերը խավար Ու այս ուշ ժամին արթնացել, ու դարձել է Իմ չար թշնամին քամին: Երևի մենակ ես ու ծովի այն կողմում Մրսում ես ու դողում, Իսկ քամինգրկել է ինձ ու բաց չի թողնում, Իր բույնն է դրել նա իմ անկողնում, ես քեզ հիշել եմ գիշերը խավար Ու այս ուշ ժամին արթնացել, ու դարձել է Իմ չար թշնամին քամին: Քեզ հիշել եմ գիշերը խավար Ու այս ուշ ժամին արթնացել, ու դարձել է Իմ չար թշնամին քամին: