Քեզ հետ այսօր իմ կյանքն եմ կապում, Իմ սրտում անհուն քո սերն է ապրում, Ես քեզ հետ, իմ կյանք, իմ արև, իմ թանկ, Բացում եմ նոր էջ, որն էլ չունի վերջ: Ասում եմ. Դու ես իմ տունը, իմ կյանքի սյունը, Իմն է աշխարհը, երբ դու իմն ես, Դու ես իմ սերը, իմ սրտի տերը, Ես սավառնում եմ, երբ դու իմ կողքին ես, Տուր ինձ քո ձեռքը, Ինչ էլ որ լինի միշտ քեզ հետ եմ ես, Իմ խոստումները սերը ու հույսերը տալիս եմ քեզ, Իմն ես, ու սերը չի լքելու էլ մեզ: Դարձար ինձ տուն Սիրով քո անհուն, Քո սրտի զարկից նոր կյանք եմ առնում Ու կապրեմ ես ճիշտ, Թե լինես դու միշտ կողքիս, Սիրելիս, մեծ սերն ես կյանքիս: Դու ես իմ տունը, իմ կյանքի սյունը, Իմն է աշխարհը, երբ դու իմն ես, Դու ես իմ սերը, իմ սրտի տերը, Ես սավառնում եմ, երբ դու իմ կողքին ես, Տուր ինձ քո ձեռքը, ինչ էլ որ լինի քեզ հետ եմ ես, Իմ խոստումները, սերը ու հույսերը տալիս եմ քեզ, Իմն ես, ու սերը չի լքելու էլ մեզ: