Գարունների մեջ նորովի գարուն ես դու, Տարիների մեջ հարազատ ու թանկ ես դու: Իմ դժվար պահի անբաժան ընկերն ես դու, Եվ քո էությամբ անսահման անկեղծ ես դու:
Հավատա՛, թե կյանք, թե մահ, Ոչ հետո և ոչ հիմա, ինձ ու քեզ զատել չեն կարողանա:
(ԿՐԿՆԵՐԳ) Քեզ սիրում եմ, համբուրում եմ, հիանում եմ քեզանով, Որովհետև իմ կյանքն ես, կյանքից թանկ ես, Ջերմ արև ես իմ սրտում, Շնորհակալ եմ, որ դու կաս ու ինձ հետ կմնաս:
Վառ աստղերի մեջ ամենափայլունն ես դու, Աշխարհում այս մեծ ժպտացող արև ես դու, Քեզ տեսնելուն պես ջերմանում է սիրտն իմ լուռ, Քո բարի հոգում չկա չարության նշույլ:
Հավատա՛, թե կյանք, թե մահ, Ոչ հետո և ոչ հիմա, ինձ ու քեզ զատել չեն կարողանա:
(ԿՐԿՆԵՐԳ) Քեզ սիրում եմ, համբուրում եմ, հիանում եմ քեզանով, Որովհետև իմ կյանքն ես, &