Մա՛յր իմ սրբազան խնդրում եմ, օրհնի՛ր,
Ես պիտի գնամ. կռիվ է սկսվել,
Թշնամին արդեն սահմանն է անցել,
Քանդում, ավիրում, սպանում բոլորին:
Հա՛յ արորդիներ, դուք ինձ միացե՛ք,
Շարքերով կանգնեք ու առաջ քայլեք,
Մահվան շունչն արդեն մեր տուն է հասել,
Մենք արյան գնով պիտի պաշտպանենք:
Շեփորներ փչեք, զարկեք թմբուկներ,
Կապեք դուք զենքեր, թամբեցեք ձիեր,
Թող մեզ միանան աստվածները մեր,
Բազկի մեր ուժով թշնամուն ջարդենք:
Եվ ահա իրար առջև են կանգնել,
Երկու մեծ բանակ արյունի ծարավ,
Պատրաստ են իրար սպանել, կոտորել,
Արյունով հագեցնել հողը ծարավ:
Միշտ զգոն եղի՛ր, դու արորդի,
Պատրաստ եղիր դու մարտերին,
Քանզի ոչ սկիզբ, ոչ վերջ ունի,
Ազատության պայքարն այս հին:
Rahvira еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1