Գերեզմանաքարի վրա նստած`
Նայում են քեզ հայացքով սառած,
Գոռում են նրանք, ճչում, աղերսում,
Բայց դու չես տեսնում և չես էլ լսում:
Փալաս են կարել կոպերիդ վրա,
Խլացրել են քեզ անկապ աղմուկով,
Պղտորել են քո արյունը կեղտով,
Իջեցրել են քեզ ծնկների վրա:
Արևմուտքից արձագանքն էր միայն,
Տարածվում էր խուլ երկրով ունայն,
Ժայռի ծերպերից կախված է միայն,
Քամուց քշված կսկիծը նրանց:
Հույսդ չդնես ոչ ոքի վրա,
Ձեռքդ դի՛ր ծնկիդ և ոտքի կանգնիր,
Ու՛ժ գտիր քո մեջ, կոպերդ բացի՛ր,
Քո ձայնից հզոր աղմուկը ցրիր:
Ձեռնոց դու նետի՛ր ողջ աշխարհին,
Մեկ դար է արդեն սպասել ենք դրան,
Թող որ մեզ դատեն սերունդները մեր,
Բայց արդեն ազատ հոգով կլինեն:
Rahvira еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2