Անապատով անչափ, անծիր,
Իմ քարավան, քայլիր, անցիր,
Դեպի երկիրն հավետ գարնան
Դու տար, ինձ տար, իմ քարավան:
Բացվիր իմ դեմ,
Հայրենիք իմ լուսե,
Թող ցնծության
Արտասուքս հոսե:
Քայլիր թեթև,
Իմ քարավան,
Դեպի արև`
Դեպ Հայաստան:
Այնտեղ հնչում են երգ ու պար,
Ծաղկում են ճոխ արոտ ու արտ,
Եվ oթևան մի արևոտ
Իմ դարձին մնում է կարոտ:
Բացվիր իմ դեմ,
Հայրենիք իմ լուսե,
Թող ցնծության
Արտասուքս հոսե:
Քայլիր թեթև,
Իմ քարավան,
Դեպի արև`
Դեպ Հայաստան:
Այնտեղ Հրազդանն է կարկաչում,
Եվ տուն է ինձ կարծես կանչում,
Ահա գալիս եմ կարոտած,
Իմ հայրենիք, քո գիրկը բաց:
Բացվիր իմ դեմ,
Հայրենիք իմ լուսե,
Թող ցնծության
Արտասուքս հոսե:
Քայլիր թեթև,
Իմ քարավան,
Դեպի արև`
Դեպ Հայաստան:
Raisa Mkrtchyan & Kohar еще тексты
Другие названия этого текста
- Raisa Mkrtchyan - Քարավան (0)
- Raisa Mkrtchyan & Kohar - Քարավան (0)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1