Իմ հոգում` հանդարտ, դանդաղ ու սառը Կա մի դուռ միշտ փակ, ժանգոտ ու խառը Թվեր վրան գրած ինչպես նամակ կիսատ Ու շտապ գրված, մեկ էլ հիննա էլի Ժանգոտ էլի, իզուր դրված.... Ուր ինձ կտանի եթե ներս մտնեմ Ինչ եմ ման գալիս, որ դեռ չեմ գտել Ինչնա պակասում կամ էլ ավել ինչ կար Մի օր կմտնեմ ու ցույց կտա ինձ նա Գուցե այնտեղ կա անթիվ թիթեռներ Կա ծաղկած այգի, չկան գիշերներ Չկան թագավորներ, քանդակ անողներ Ու նախանձ չկա, չկան թաղողներ Կամ էլ մութ ամպեր, քամի` ծակող, փոշոտ Դատարկ պատուհան, դատարկ ծաղկաման Ու ծաղիկ որ կծաղկի ուշոտ.... Դատարկ բաժակ ու մեջը չոր անձրեվաջուր Ու գորշ մարդիկ, որ չեն զգացել արդեն վաղուց հաճույք Չգիտեմ բացեմ, թե փակ թողնեմ Դուռը մաշված ու հին ինձ չի կանչի ու չեմ գնա` Նրա մոտ, ու էլի առավոտ` ` կ