Յիս քու ղիմէթըն չիմ գիդի`
Ջավահիր քարի նըման իս.
Տեսնողին Մէջլում կու շինիս`
Լէյլու դիդարի նըման իս:
Աշխարհումըս իմըն դո՛ւն իս,
Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս,
Պըռօշնիրըդ նաբաթ ունիս`
Ղանդ ու շաքարի նըման իս:
Դադա պիտի թարիփդ ասէ,
Ակռէքըդ եաղութ-ալմաս է,
Ռանգըդ փըռանգի ատլաս է`
Զար-ղալամքարի նըման իս:
Մազիրըդ նըման ռեհանի,
Դուն ուրիշ խիալ մի՛ անի,
Ռա՛հմ արա, հոգիս մի՛ հանի.
Մուրվաթով եարի նըման իս:
Վո՞ւնց դիմանամ էսչափ չարին`
Աչքէմէս կաթում է արին.
Սա՛յաթ-Նովա, նազլու եարին
Գընած նոքարի նըման իս:
Reincarnation еще тексты
Другие названия этого текста
- Reincarnation - Ashxarhums Imn Dun Is (Poker.Am) (0)
- Sayat Nova – Ashxarhums. - Reincarnation – Ashxarhums Imn Dun Is (Sayat Nova) (0)
- Reincarnation - Ashxarhums Imn Dun Is (Sayat Nova) (0)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1