Արևոտ անձրևը մեղմ երգում է քեզ համար, Ու ժպտում կապույտ հեռվից ցողոտ մի ծիածան: Գարնան թովիչ բույրերն են տաք ալիքվում, Քեզ փարվում շնչով անուշ օրվա: Գարնան թովիչ բույրերն են քեզ համբուրում Քո հոգում բացում մի վառ, մի անծիր սիրո աշխարհ:
Այս օրվա շողերը քեզ, ցողերը քեզ, հոգիս: Այս գարնան ժպիտը քեզ, համբույրը քեզ, անգինս: Եվ իմ սրտի դողերը քեզ, սիրելիս: Քեզ իմ երգը, մեր սիրուց ծնված: Եվ թող մեր մեջ մաղի անձրև մի վարար, Միշտ սիրո լույսով ցողա ու կապի լուսե մի կամար: