Ներիր ինձ, Ես քեզ ցավ եմ պատճառել: Սերը այդպես է, Դառն է, Հոշոտող Ու աստվածային, Երազողների համաճարակն է, Տաս հարվածով է Զարկում նա ցավին: Սերը այդպես է , Մաշկը ձգում է , Դարձնում մի գիծ Եվ նպատակդ Դարձնում հոգնակի: Ցավ եմ պատճառել , Եվ դու չես լալիս: Դու, ու սնունդս Հանցանքի հետ ես Շփոթել կյանքում: Եվ դու չես կարող Հասկանալ թե ես Ինչու եմ վայրի, Եվ ինչու եմ ես Լալիս այսպիսի Խոշոր արցունքով, Ինչու մեջքիս մեջ Հաճույքն է ապրում, Եվ օրենքն ապրում Կողոսկրերիս Անխախտ կարգի մեջ: Իմ հոգին բոց է Ու մերկ է որպես Մերկության նկար: Նա պարութրված է ամոթխածությամբ, Եվ մերկ ոտքերին Մեղքի թելեր են Խճճվել ահա… Եվ ես հարցում եմ Անում Աստծուն՝ Ինչու՞ եմ տխուր, Ինչո՞ւ չեմ կարող Վերքերս թողնել Ձյուների վրա, Արևն ինչու՞ է Թաքնվում այդպես Խորքերում հեռու… Ես ծիծաղների Բիծ էի դեմքիդ Եվ օդի կաթիլ, Եվ պտուղ էի, Եվ մեղու էի ես, Հողի մեջ ուռչող Սերմ էի բարի, Հաբույր էի ես, Որի սարսուռն է Սահում մեջքն իվար, Եվ բույս էի ես Հավատքով մոլի: Ու ես կուզեի Կորցնել հիմա Ամբողջ անցյալս Ու իմ հովանին Սիրուդ հետ փոխել, Քո գիրքն սպիտակ Ծայրեծայր պատել Սիրո բառերորվ: Ներիր ,քեզ միայն Ցավ եմ պատճառել, Եվ լավ է այնքան, Որ դու չես լալիս: Աչքերդ շրջիր Դեպի քո ներսը, Ետ տար քո ձեռքը, Եվ մնաս բարով Ասենք մեկմեկու…