Արևոտ անձրևը մեղմ երգում է քեզ համար, Ու ժպտում կապույտ հեռվից ցողոտ մի ծիածան: Գարնան թովիչ բույրերն են տաք ալիքվում, Քեզ փավում շնչով անուշ օրվա: Գարնան թովիչ բույրերն են քեզ համբուրում Քո հոգում բացում մի վառ, մի անծիր սիրո աշխարհ:
Այս օրվա շողերը քեզ, ցողերը քեզ, հոգիս: Այս գարնան ժպիտը քեզ, համբույրը քեզ, անգինս: Եւ իմ սրտի դողերը քեզ, սիրելիս: Քեզ իմ երգը, մեր սիրուց ծնված: Եւ թող մեր մէջ մաղի անձրև մի վարար, Միշտ սիրո լույսով ցոլա ու կապի լուսե կամար:
Արևոտ անձրևը մեղմ երգում է քեզ համար, Ու ժպտում կապույտ հեռվից ցողոտ մի ծիածան: Գարնան թովիչ բույրերն են տաք ալիքվում, Քեզ փավում շնչով անուշ օրվա: Եւ թող մեր մէջ մաղի անձրև մի վարար, Միշտ սիրո լույսով ցոլա ու կապի լուսե կամար: