Կարմիր ծաղիկ մը գարունի Առտու մը ինծի նվիրեցիր. Ըզգացի թե տենդեր ունի Երազկոտ միտքըս ուշացիր: Խանդաղատանք մը հորդեցավ Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝ Դողաց սիրո սարսուռն անցավ՝ Ու թովանքը համբույրին հուր: Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն, Ու մետաքսե ուղի մը զիս Սեր-Ծաղիկին տարավ ածուն: Հոն ժըպտեցավ կյանքը ինծի, Հըմայքներու հույլովն անցավ, Եվ ուրվական մը կասկածի Անոր մոտեն երբեք չանցավ: