Բարի լույս, տիկին Արուս, Քո լվածքը չորացել է, Հայացքի մեջ քո անհույս Արցունքներդ քարացել են,
Խոհանոցդ մաս-մաքուր, Ամաններդ լվացված են, Մեր համով-հոտով մորքուր Տված հացդ օրհնված է: Եվ հիմա, նստած մենակ, Դու հիշում ես քո անցյալը, Իսկ մատներդ շարունակ Փորփրում են քո ձավարը:
Մարդը քո` վարպետ Արտաշը Իր հոգին Աստծուն տվեց, Ու թեև վարքով անտաշ էր, Բայց խելոք էր ձեռներեց:
Նա ուներ ոսկե ձեռքեր, Ու շարեց պատերը տան, Նա կապեց կտուրը ձեր, Սարքեց դուռ ու պատուհան:
Իսկ հետո, երբ ծնվեցին, Զավակները քո աննման, Տունը քո լցվեց սիրով Ու շնչով երջանկության
Նա ուներ մի թուլություն` Մեզանից ո՞վ է անբիծ, Սիրում էր ընկերություն Խմիչքի հետ ոգելից:
Ամուսինդ լուռ ու մունջ էր, Նա մռայլ էր, չխոսկան, Երբ խմում էր`