Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

☼Ruben Hakhverdyan - Siro ashun | Текст песни

Դու կարծում ես այդ անձրևն է
Արտասվում պատուհանիդ,
Այդ ափսոսանքի խոսքերն են
Գլորվում հատիկ–հատիկ։

Գլորվում են ու հոսում են,
Ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են
Իմ երգի մեջ ուշացած։

Ու՞մ է պետք խոստովանանքդ,
Ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր
Ու գաղտնիք էր չբացված։

Դա գուցե աշնան կատակն էր,
Տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր
Մի աղջիկ՝ մենակ կանգնած։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի…
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես հիմա նոր հասկանում եմ՝
Անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է
Իմ գործած հին մեղքերի։

Այն աղջիկը և աշունը
Բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,
Որ երբեք ինձ չեմ ների։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի…
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես գիտեմ՝ երջանկությունը
Մի անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է,
Այցետոմսն է իր թողնում։

Ու հետո, ամբողջ կյանքում մեր
Մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է,
Երբեք ոչ ոք չի գտնում։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի…
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

☼Ruben Hakhverdyan еще тексты


Видео
Нет видео
-
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1