Ձյունը երկար սպասեց Գիշերվա խորհրդին, Մինչև լույսերը հանգան, Ու ձայները լռեցին: Ու հանկարծ գիշերվա մեջ Ինչ-որ բան զրնգաց, Խենթի պես պարելով՝ Փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ, Ձյունը իր երգն է երգում, Ձյունը իջնում է թեթև, Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ՝ Պոկված կապույտ հեքիաթներից, Թևածելով իջան ներքև, Երգով լցրին քաղաքը ծեր: Ու երազկոտ կտուրներին Բերին ճերմակ հանդարտություն, Ու երազկոտ կտուրներին Բերին ճերմակ հանդարտություն...
Ձյունը գալիս է դանդաղ, Ձյունը իր երգն է երգում, Ձյունը իջնում է թեթև, Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Ոսկեծամ գեղեցկուհի Առանց քեզ ես չեմ ապրի, Առանց քեզ ձյունը ճերմակ Ախ, շուտով կդադարի: Հայտնվիր գիշերվա Իրական հեքիաթում, Որ