Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Ruben Haxverdyan - Car | Текст песни

Բաց քո կեղևը, ծառ...

Անցան օրեր hատ-հատ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք և սեր,
Եվ տառապանք և սուգ:

Ինձ հոգնեցրին արդեն
Օրերը լայն ու նեղ,
Ինձ հոգնեցրին արդեն
Մեղավոր ու անմեղ,
Ինձ հոգնեցրին արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ,
Ինձ հոգնեցրին արդեն
Բաց քո կեղևը, ծա՛ռ,
Ինձ ա՛ռ կեղևիդ մեջ:

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ--
Ես կփակվեմ քո մեջ
Ինձ առ կեղևիդ մեջ
Այս անծաղիկ դարում,
Ես կփակվեմ քո մեջ՝
Որպես փոքրիկ գարուն
Որպես թաքուն թախիծ,
Տերևներիդ խորքում
Ես կփայլեմ տխուր
Ու կմտնեմ խոր քուն:

Ու թե հողմերը գան
Որ ինձ խլեն քեզնից,
Ես կարթնանամ, իմ ծառ,
Կորոտանք մեկից:

Ես կճկվեմ քեզ hետ
Ես կձգվեմ քեզ հետ,
Ու հողմերի ձեռքից
Ես կփրկվեմ քեզ հետ:
Ես կփրկվեմ քեզ հետ:
Ես կփրկվեմ քեզ հետ:

Ու մի թաքուն գիշեր,
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառեր կկրկնեմ,
Կերթանք կամաց-կամաց,
Կելնենք թաքուն-թաքուն,
Ու քնի մեջ նրան
Կդարձնենք անքուն:

Նրա երազի մեջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձև կառնի
Կշնկշնկա կամաց
Ու մարդկային լեզվով
Որպես լեգենդ պայծառ,
Կբարբառի նրան
Անհայն, կորած մի սեր
Ու մի անհուն կարոտ...
Ու մի անհուն կարոտ...

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
  • Ruben Hakhverdyan car.avi Ruben Hakhverdyan car.avi
    Ruben Hakhverdyan car.avi ... 1:36. Ruben Haxverdyan (Rouben Hakhverdyan ...
  • Ruben Hakhverdyan - Poetnern u shnery (lyrics ... Ruben Hakhverdyan - Poetnern u shnery (lyrics ...
    Just the lyrics and a very raw translation of a great song.
  • Ruben Hakhverdyan - Իմ սիրելի, իմ լուսերես Ruben Hakhverdyan - Իմ սիրելի, իմ լուսերես
    Ruben Hakhverdyan - Իմ սիրելի, իմ լուսերես ... Ruben Haxverdyan - Իմ սիրելի իմ լուսերես - Ktak (Cover ...
  • Ruben Hakhverdyan Ev ijav lrutyun.avi Ruben Hakhverdyan Ev ijav lrutyun.avi
    Ruben Hakhverdyan Ev ijav lrutyun.avi ... Ruben Hakhverdyan & Sirusho - Dzyunn im ...
  • Rouben Hakhverdian - Chi kareli Rouben Hakhverdian - Chi kareli
    Ruben Haxverdyan Chi kareli - Duration: 1:48. by Pablo Taviani 3,171 views. 1: 48. Rouben ...