Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին, Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին, Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրգնգաց, Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ, Ձյունը իր երգն է երգում, Ձյունը իջնում է թեթև, Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ Պոկված կապույտ հեքիաթներից Թևածելով իջան ներքև, Երգով լցրին քաղաքը ծեր, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:
Ձյունը գալիս է դանդաղ, Ձյունը իր երգն ե երգում, Ձյունը իջնում է թեթև, Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի, Առանց քեզ ձյունը ճերմակ, ա՜խ, շուտով կդադարի, Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում, Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում:
Ձյուն, սպիտակ ձյուն, մեղքերիս բեր թողություն, Սպիտակ ձյուն, իմ ճերմակ քնքշություն, Սպիտակ ձյուն, իմ ճերմակ մանկություն:
Արծաթե թիթեռնիկներ Պոկված կապույտ հեքիաթներից Թևածելով իջան ներքև, Երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն: