Նորից բացվում է լուսաբացը, Իմ առաջի՛ն ու վերջի՛ն սեր, Երկինքը աչքերիդ պես թաց է, Ճակատագրից, ____Ճակատագրից, ________Ճակատագրից պոկված նվե՛ր:
Վերջին անգամ ների՛ր ինձ, Տե՛ր, Տե՛ս՝ կորցրել եմ քաջությունս, Իմ թշնամու անունն է սեր, Բայց նա է հենց, ____Բայց նա է հենց, ________Բայց նա է հենց երջանկությունս:
Ես կորցրել եմ ճերմակ ձիս՝ Իմ ոսկեթամբ ժառանգությունը, Ինչպե՞ս ելնեմ այս անտառից, Երբ կորցրել եմ, ____Երբ կորցրել եմ, ________Երբ կորցրել եմ ուղղությունս:
Այս ի՞նչ կախարդ ինձ կախարդեց, Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը, Ինձ բաց ծովում մեկը խեղդեց, Բայց ինձ ժպտաց, ____Բայց ինձ փրկեց, ________Եվ ափ հանեց հաջողությունը:
Մի կո՛ղմ թողեք անմիտ վեճերը՝ Աննպատակ ու անտեղի, Խառնել եմ իմ մտքի էջերը Եվ ճիշտ հասցեն, ____Եվ ճիշտ հասցեն, ________Եվ ճիշտ հ