Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա։
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ։
Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,
Ու՞ր ես դու, ու՞ր ես լողում,
Ու՞ր են քեզ, ու՞ր են տանում
Գետի ալիքները խելագար։
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ։
Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց։
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասա՞ր արդյոք
Ծովին կապուտակ։
Թե ճանապարհին
Խորտակեց քամին
Եվ դու քնեցիր
Գետի հատակին։
Другие названия этого текста
- Ruben Haxverdyan | Ռուբեն Հախվերդյան - Im pokrik navak | Իմ Փոքրիկ Նավակ (0)
- Ruben Hakhverdyan - Փոքրիկ նավակ (0)
- Ruben Hakhverdyan - Im Poqrik Navak (0)
- Ռուբեն Հախվերդյան - Իմ փոքրիկ նավակ (0)
- Ruben Hakhverdian - Իմ փոքրիկ նավակ (0)
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1