Աղջիկ– Նա է իմ միակ, միակ սերը, Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը, Դուք ասում եք ինձ, որ նա անբան է, Ես ասում եմ ձեզ դա դատարկ բան է։
Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ։
Հեղինակ– Իսկ այդ ժամանակ, դատարկ փողոցում Քայլում էր մի տղա՝ ձեռքերը գրպանում, Սողում էր ու ժպտում՝ չգիտես թե ում, Քայլում էր փողոցով չգիտես թե ով։
Տղա– Պատուհանիդ լույսը դեռ վառվում է, Քեզ տեսնելու հույսը կարծես չքանում է։ Պատուհանդ բաց արա ու տես, Փողոցում կանգնած սպասում եմ ես, Փողոցում կանգնած սպասում եմ ես քեզ։
Հեղինակ– Իսկ այդ ժամանակ աղջկա սենյակում Տիրում էր կատարյալ իրարանցում, Հայրիկը աղջկա՝ գիտության թեկնածուն, Ասում էր մայրիկին՝ տ