Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է, Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան, Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր, Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան,
Մի տխրիր, իմ ընկեր, նա կոշիկդ չարժեր, Եվ հիմար կլինես դու, եթե կարծես, որ Կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի` Պարզապես նա տիկնիկ էր:
Գեղեցիկ հագնված ու այնքան գեղեցիկ ժպիտով, Որ ափսոս, դա նրա սեփականն էր:
Միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ ես սիրում, Փաղաքշում ու խաղում նրա հետ, նա ճանկերն է խրում, Ու պոչը շարժելով կամացուկ հեռանում:
Միշտ այդպես է լինում, մեզ թողնում են նրանք, Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, Ու թողնում են այնպես, որ կարծես թե ոչինչ չի եղել, Որ կարծես թե ամեն ինչ կարգին է:
Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է, Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան, Որը իմ կարծիքով պարզապես մի տիկնիկ էր...