Երկնքում ճախրող ոստիկաններ, A D Ոստիկանատիպ մուրացկաններ, Hm F# Մուրացկանակերպ անգույն դեմքեր F# G A Ու կերած-խմած ուրվականներ:
Բացուխուփ անող շատ բերաններ, Ասես ափ նետած անթիվ ձկներ, Հերթերում պատերազմող ձեռքեր, Ո՞վ է այս ամենը հնարել:
Hm A Hm A Սա ի՞նչ հանելուկ է, սա շուտասելուկ է, D F# Hm F# Hm Չի լսվում ո՛չ ձայն, ո՛չ պատասխան: Hm A Hm A Սա ի՞նչ հանելուկ է, սա շուտասելուկ է, D F# Hm (Hm-A) Ո՞վ է Տեր Աստվածն, ով՝ սատանան:
Որովայնամիտ ու բութ դեմքեր Եվ անթիվ դատարկ որովայններ, Բարքերի անկում, անկման բարքեր Ու անկման եզրին կանգնած կարգեր:
Կուսականորեն շիկնած լրբեր, Կուշտուկուռ կերած-խմած սրբեր, Դզած ու փչած ու կեղծ կույսեր, Կույսերից հիասթափված հույսեր:
Սա մի կուսանո՞ց է, թե սա բոզանոց է, Ասե՛ք, ձայնազո՛ւրկ իմաստուններ: Ո՞ւր է անգլուխը՝ քաղաքագլո՞ւխը, Որն ունի ոռի վրա ծալքեր:
Անգթությունից կոտրած սրտեր Ու գթաբաժան առաքյալներ, Խորհրդարանում խորհող այրեր Ու նմանատիպ դեպքի վայրեր:
Մտավորական քրեականներ, Կիսագողական ոստիկաններ, Ղումարի նստած դասախոսներ Ու նստած-ելած շատախոսներ:
Իսկ կարգին տղերքը, ում ձեռքին է զենքը, Մահվան հետ գիշեր են լուսացնում: Իսկ ազգի տականքը՝ մեր ազգի քերանքը, Թալանում է ազգը ու պղծում:
Նախագահական ընտրություններ, Եվ անընտրելի նախագահներ, Հալումաշ եղած անթիվ ստեր, Ո՞վ է այս ամենը բեմադրել:
Գեներալատիպ մեծ գրողներ, Գրողի տարած գեներալներ, Գեներալամիտ նախարարներ Ու նմանատիպ տարբեր բաներ:
Ո՞վ է նստած վերը, դրա տիրու մերը, Չի լսվում ո՛չ ձայն, ո՛չ պատասխան: Ո՞րն է իրականը, տերն ու տիրականը Էս անտերուդուրս անտերության: